Լեռան Լանջին – Leran Lanchin

*Նուագարանային երգ՝ Արցախի ազատագրման զոհուած ազատամարտիկներու յիշատակին։
An instrumental, in memory of the freedom-fighters who gave their lives for the liberation of Artsakh.*

Լեռան լանջին խոր նիրհում են ֆիտայիներ յաւիտեան,
Ազատ քնել միշտ սիրում են զաւակները բնութեան,
Եկէ՛ք գնանք, հա՛յ օրիորդներ, հասնինք այնտեղ` Սիմ Լեռան,
Ազգի պաշտպան ֆիտայիներ մեզի համար քուն մտան:

Հասնինք քաջաց սուրբ գերեզման, թափենք արցունք աչքերից,
Մեր հայրենեաց հողին պաշտպան՝ զրկուեցանք քաջերից,
Ահա հասանք, հա՛յ օրիորդներ, երգենք մեղմիկ, միասին,
Ցանենք ծաղիկ, թափենք արցունք, յարգա՛նք նրանց սուրբ շիրմին:

Հիւսենք պսակ իրենց գլխին՝ վարդ, մանիշակ, մեխակից,
Երդուենք նրանց յիշատակին վրէժ առնել շուն թուրքից,

Մեզի համար զոհ գնացին ԹԱԹՈՒԼի պէս վեհ քաջեր,
Խոր ննջում են լեռան լանջին՝ ազատութեան մարտիկներ:

Մեզի համար զոհ գնացին Սիմոնի պէս վեհ քաջեր,
Խոր ննջում են լեռան լանջին՝ ազատութեան մարտիկներ,

Մեզի համար զոհ գնացին Հայոց ազգի վեհ քաջեր,
Խոր ննջում են լեռան լանջին՝ ազատութեան փրկիչներ:

Advertisements

What are you thinking? Ի՞նչ կը մտածեք:

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s